2021-01-28-8b091d62-dbc5-445d-99a3-7bc7a283e252.png

Պետք է մաքրենք մեր տունը դավադիրներից, որովհետև 30 տարուց ավելի մենք բանակը թողեցինք բարձիթողի․ Պավլիկ Մանուկյան |lragir.am|

lragir.am: «Առաջին հերթին պետք է մաքրենք մեր տունը դավադիրներից, անունակներից, որովհետև 30 տարուց ավելի մենք բանակը թողեցինք բարձիթողի, դարձրեցինք դուքյան։ Մեր միակ ապահովության երաշխիքը բանակն էր, և դա գիտակցում էին մեր հարևանները, և ամեն ինչ արեցին բանակը կազմալուծելու, բարոյալքելու համար»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց «Սասնա ծռեր» խմբի անդամ, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը:

Նա հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանին պետք է նետել աղբանոց։ «Այո, պետք է նետենք Սերժ Սարգսյանի անվան աղբանոց»,- ասաց նա։

Պավլիկ Մանուկյանը հարցադրում արեց․ «Շուշին 90 տոկոսով թուրքերի՞նն էր, Կարսում՝ մեր հինավուրց քաղաքում հիմա զորավարժություն է գնում»։

«Ես կասկածի տակ եմ դնում մեր վարչապետի ով լինելը»,- հավելեց նա։

Անդրադառնալով հարցին, որ իշխանությունները չեն հեռանում, Մանուկյանն ասաց․ «Ճիպոտով կհեռացնենք։ Իրենք բարոյազուրկ են, իրենք էլ գիտեն, որ երկար չեն կարող իշխել, ճիպոտով պետք է հեռացնել։ Հայաստանում գողապետությունը չի կարող իշխել»։

«Ազգային իշխանություն պետք է լինի երկրում, ազգայնականաները պետք է գան հարթակ, որոնք 30 տարվա կենսագրություն ունեն, չեն պղծել իրենց անցյալը, անդավաճան ծառայել են ազգին, այն մտավորականները, որոնք զինվորն են իրենց մտքի։ Իսկ մենք այդպիսի տղաներ ու աղջիկներ ունենք, հարթակում կերևան շուտով»,- հավելեց Պավլիկ Մանուկյանը։

Նա ասաց, որ պարտության գլխավոր մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, հակառակ դեպքում կբացահայտեր բոլոր դավաճաններին ու մեղավորներին։

«Ինչի՞ համար չէին պատրաստվում պատերազմին, տռուսիկ-մայկով բանա՞կ են պահում, ելակով: Դրա համար դաշտերը կարմիր ներկեցին՝ սրբազան տղերքի արյունով»,- նշեց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն