2021-02-11-f410b295-446b-4fd2-bad7-123e06486e9b.jpg

ԵՄ-ն ու ԱՀԿ-ն կաջակցեն Հայաստանին կորոնավիրուսի դեմ պատվաստվելու գործում |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունն ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երեք տարվա ընթացքում 40 մլն եվրո կծախսեն Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում կորոնավիրուսի համավարակի դեմ պատվաստանյութի հասանելիության ապահովման նպատակով: Այս մասին հայտնում է Reuters-ը:

«Ի սկզբանե ֆինանսական միջոցները կօգտագործվեն ի աջակցություն նախապատրաստական փուլերին, հատկապես կշեշտադրվեն հրատապ կարիքները ռազմավարական ոլորտում, ինչպիսիք են ծրագրավորումը, սարքավորումները, բուժաշխատողների վերապատրաստումն ու տեղեկատվությունը»,- հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ նշելով, որ դրան հաջորդելու է աջակցությունը պատվաստանյութերի արդյունավետ տեղաբաշխմանն ու մոնիթորինգին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն