2021-02-13-6eebfbe3-2c3c-4d63-a49e-ace67976d54a.jpg

ԱՄՆ պետքարտուղարությունը չի բացառում նոր պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ |1lurer.am|

1lurer.am: Միացյալ Նահանգները չի բացառում Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառումը «մարդու իրավունքների խախտման» համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը՝ փոխանցում է РИА Новости-ն:

«Մենք ուշիուշով հետևում ենք մարդու իրավունքների խախտումներին, որի մասին ես հայտարարել եմ: Դուք ավելի շատ լուրեր կլսեք Մոսկվայի խախտումներին համապատասխան արձագանքի մասին»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

Ռուսաստանը հերքում է մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ԱՄՆ-ի մեղադրանքները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն