2021-02-19-14b575f9-0467-4e56-8f31-ed05e58e8f7f.jpg

Լեզվի մասին օրենքը չի կարող փոփոխվել առանց հանրության իրական համաձայնության. Արցախի ԱԺ պատգամավոր

Արցախի Հանրապետության ««Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի հեղինակներին առաջարկել եմ կազմակերպել քննարկումներ հանրության լայն շերտերի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության պատգամավոր Գեղամ Ստեփանյանը:

«Հաշվի առնելով Արցախի Հանրապետության ««Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի և դրանով առաջարկվող փոփոխությունների հետ կապված հանրության ոչ միանշանակ արձագանքը՝ առաջարկել եմ նախագծի հեղինակներին, մինչև Ազգային ժողովի լիագումար նիստում նախագծի քննարկումները, կազմակերպել քննարկումներ հանրության լայն շերտերի՝ մտավորականության, դասախոսական և ուսուցչական կոլեկտիվների, ուսանողության մասնակցությամբ:

Լեզվի մասին օրենքը չի կարող փոփոխվել առանց հանրության շրջանում իրական և համընդհանուր փոխըմբռնման ու համաձայնության և չի կարող չարտահայտել հանրության իրական ցանկությունները»,- գրել է նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն