aysor.am: Նիկոլ Փաշինյանի մերձավոր ազգականին առնչվող քրեական գործ է հարուցվել, ընթանում է նախաքննություն, այսօր Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։
Լրագրողի հարցին, թե ի՞նչ հոդվածով է քրեական գործը հարուցվել, Վանեցյանը պատասխանեց. «Կեղծ փաստաթղթեր օգտագործելու հատկանիշներով։ Քրեական գործը հարուցվել է երեկ։ Շատ մանրամասներ չեմ կարող հայտնել»։
Նա նաև տեղեկացրեց, որ քրեական գործը փոխանցվել է Քննչական կոմիտեի վարույթ։