news.am: ԱՄՆ-ն, Գոլանի բարձրունքները Իսրայելի տարածք ճանաչելով, փորձում է խարխլել միջազգային իրավական բազան, որի վրա կառուցվում է Մերձավոր Արեւելքում հակամարտության կարգավորումը, «Ալ Ահրամ» թերթին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եգիպտական, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«ԱՄՆ կողմից Իսրայելի՝ օկուպացված սիրիական Գոլանի բարձրունքների անեքսիայի ճանաչումը ՄԱԿ Կանոնադրության, միջազգային իրավունքի, ՄԱԿ ԱԽ արաբա-իսրայելական հակամարտության կարգավորման վերաբերյալ բանաձեւերի, մասնավորապես 479 բանաձեւի կոպիտ խախտում է», – ասել է նախարարը Եգիպտոս մեկնելու նախաշեմին: Լավրովի գնահատմամբ՝ նման որոշումը նվազեցնում է Մերձավոր Արեւելքում երկարաժամկետ, կայուն եւ արդար խաղաղության հաստատման հնարավորությունները:
«Ակնհայտ է, որ Վաշինգտոնը ձգտում է խաչ քաշել միջազգային հանրության աշխատանքի վրա, քայքայել համընդհանուր ճանաչված միջազգային իրավական բազան, որի հիման վրա շարունակվում է Մերձավոր Արեւելքում իրավիճակի կարգավորման ուղիների որոնումը», – ասել է Լավրովը: