9f4572ecd8a8199a26a403ebf21b3075.jpg

Նախարար Սուրեն Պապիկյանը ՏԿԶՆ աշխատակազմի հետ Ծաղկունք գյուղի տարածքում մասնակցում է ծառատունկին

Նախարար Սուրեն Պապիկյանը տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության աշխատակազմի, Արմավիրի մարզպետի և համայնքի բնակիչների հետ Երեւան-Արմավիր ավտոճանապարհի Ծաղկունք գյուղի տարածքում մասնակցում է ծառատունկին։ Երկու շաբաթ առաջ իրականացված համապետական շաբաթօրյակի ժամանակ այդ տարածքն ամբողջովին մաքրել են աղբից, եւ հիմա նպատակ ունեն այդտեղ ծառաստան դարձնել։

«Կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին իրենց համայնքների տարածքներում, իրենց շրջապատում գարնանային այս կարևոր փուլում ծառեր դնել և մեր շրջապատը բնությամբ պատել»,-ուղիղ եթերով նշեց Պապիկյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն