e3b114a1a305269a9a85ce7e92cf7076.jpg

120 մլն դրամի մշակութային արժեքի կորուստը Պատկերասրահի հետ կապ չունի». Փարավոն Միրզոյանը սխալ հանեց դատախազությանը |news.am|

Հայաստանի ազգային պատկերասրահից 120 մլն դրամ արժեքով 626 անուն մշակութային արժեքի անհետացման հետ պատկերասրահը կապ չունի: Այս մասին նշեց «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Փարավոն Միրզոյանը:

«120 մլն դրամի մշակութային արժեքի կորուստը Պատկերասրահի հետ կապ չունի, սխալ վերնագիր են գրել: 2016–2017թթ «Ցուցահանդեսային կենտրոնը» միացրել են Պատկերասրահին, իսկ անհետացած մշակութային արժեքները եղել են հենց այդ կենտրոնի ֆոնդերում։ «Ցուցահանդեսային կենտրոնի» ֆոնդերից այդ գործերը չգիտեմ ուր են տեղափոխել, ինչ են արել, դա Պատկերասրահի ֆոնդերի հետ կապ չունի։

Պատկերասրահում կորուստներ չեն եղել: Ինչ–որ հիմա գրում են, ճիշտ չէ, «Ազգային պատկերասրահ» վերնագիրը պետք է հանել: Ուսումնասիրել են «Ցուցահանդեսային կենտրոնը», չգիտեմ ինչ են ստուգել, ոնց են ստուգել, սակայն դա Պատկերասրահի հետ կապ չունի»,- ասաց Փարավոն Միրզոյանը։

Ըստ, նախկին տնօրենի, Պատկերսրահը «Ցուցահանդեսյին կենտրոնի» ֆոնդերի համար պատասխանատու չէր, առանձին ֆոնդ էր։ «Հայատանում կա 5 նկարչական ֆոնդ՝ Նկարիչների միության, Ժամանակակից արվեստների, Մշակույթի նախարարության, Ցոքւցահանդեսային կենտրոնի եւ Պատկերասրահի եւ դրանք կապ չունեն պատկերասարհի հետ եւ գտնվում են առանձին տարածքներում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն