4e00b00478abd8784b77ff7b76b9f8d2.jpg

Փաստաբան Վահագն Դանիելյանը կալանավորվել է |hetq.am|

hetq.am: Կաշառքի օժանդակության մեջ մեղադրվող փաստաբան Վահագն Դանիելյանը կալանավորվել է: Այս մասին տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

Նշենք, որ դատարանը, նախագահությամբ դատավոր Աննա Մաթևոսյանի, երեկ սկսել և մինչև ուշ գիշեր քննել է Դանիելյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը:

Փաստաբանին վերագրվում է քրեական օրենսգրքի 38- 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված արարք՝ դատավորի կողմից կաշառք ստանալուն օժանդակելը:

Կաշառքի գործով կալանքի տակ է գտնվում նաև դատավոր Գագիկ Հեբոյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն