baf74e32f2ce2880643f4e10a1c8c8b1.jpg

Ամերիկյան 20 նահանգների իշխանությունները պատի կառուցման ծրագրերի պատճառով Թրամփին դատի են տվել |aysor.am|

aysor.am: Ամերիկյան 20 նահանգների իշխանությունները Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման մտադրության պատճառով Թրամփի դեմ հայց են ներկայացրել, հայտնել է Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսի կայքին:

Նշվում է, որ հայցվորները մտադիր են կասեցնել Սպիտակ տան ղեկավարի՝ այդ նախագծի համար դաշնային բյուջեից 1.6 մլրդ դոլարի հատկացման ապօրինի փորձը:

Նահանգների իշխանությունները հայտարարել են, որ այդ գումարները նախատեսված են իրավապահ մարմինների ֆիանանսավորմանը, թմրավաճառքի դեմ պայքարին եւ ռազմական օբյեկտների շինարարությանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն