e5ed6a1d420dd5062fe63bbff34f5c3b.jpg

Հնարավոր է ցանկացած ձևաչափ Մինսկի խմբի համանախագահ երկրների շրջանակներում. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքում է Մամեդյարովին |aysor.am|

aysor.am: Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է երեկ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, որ առաջիկայում Մոսկվայում տեղի կունենա ՀՀ և ԱՀ արտգործնախարարների հանդիպումը, որին, հնարավոր է, ներկա լինեն նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Ես արդեն իսկ նշել եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արվել է առաջարկություն հանդիպում անցկացնելու վերաբերյալ, և մենք, ինչպես և եղել է միշտ, հանդիպման տեղի և վայրի մասին հայտարարում ենք համաձայնեցված կարգով: Հանդիպման առումով հնարավոր է ցանկացած ձևաչափ Մինսկի խմբի համանախագահ երկրների շրջանակներում», – ասաց ՀՀ արտգործնախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն