580c2bc116e0e5159d16411d9c3d108e.jpg

Ղազախստանի նախագահի վաղաժամկետ ընտրությունները կանցկացվեն հունիսի 9-ին |armenpress.am|

armenpress.am: Ղազախստանի նախագահի վաղաժամկետ ընտրությունները կկայանան հունիսի 9-ին: Այդ մասին հայտնել Է հանրապետության գործող ղեկավար Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը:

«Ես այդ առիթով խորհրդակցել եմ Ելբասի (ազգի առաջնորդ) Նուրսուլթան Աբիշեւիչ Նազարբաեւի, խորհրդարանի երկու պալատների խոսնակների, երկրի վարչապետի հետ, իմ որոշումը համաձայնեցրել եմ Սահմանադրական խորհրդի հետ, հանդիպել եմ խորհրդարանական կուսակցությունների առաջնորդների հետ: Վաղաժամկետ ընտրությունների վերաբերյալ որոշումը կարեւոր Է ու անհրաժեշտ»,-Տոկաեւն ասել Է իր ուղերձում:

Սահմանադրության համաձայն, Ղազախստանի նախագահի հերթական ընտրություններն անցկացվում են դեկտեմբերի առաջին կիրակի օրը, իսկ արտահերթ ընտրությունները նշանակվում են երկրի նախագահի որոշմամբ եւ, օրենքի համաձայն, անցկացվում են դրանց նշանակման օրվանից երկու ամսվա ընթացքում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն