83c93e7702f70da50957b7243f7a8847.jpg

Տասնյակ զոհեր, հազարավոր տեղահանվածներ, օրեցօր թեժացող մարտեր. The Guardian-ի անդրադարձը Տրիպոլիի շուրջ բախումներին |tert.am|

tert.am։ Բրիտանական The Guardian պարբերականն անդրադարձել է այս օրերին Լիբիայում ծավալվող ռազմական գործողություններին՝ ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ ձևավորված ազգային համաձայնության կառավարության ուժերի և երկրի արևելյան հատվածը ներկայացնող մարշալ Խալիֆա Հաֆթարին հավատարիմ զորքերի միջև բախումներին, որոնք տեղի են ունենում մայրաքաղաք Տրիպոլիի հարավային արվարձաններում:

Իրավիճակը սրվել է երկուշաբթի, երբ Տրիպոլիում հիմնված կառավարությունը հայտարարել է Հաֆթարի առաջընթացը կանխող գործողություն սկսելու մասին: Նշվում է, որ կողմերը փոխանակվել են հարվածներով, որոնցից մեկի թիրախում է հայտնվել Տրիպոլիի գործող Միտիգա օդանավակայանը: Հարվածը հասցրել են Հաֆթարի ուժերը:

Ինչ վերաբերում է բախումների հետևանքով գրանցված զոհերին, ապա նրանց թիվը հասել է մի քանի տասնյակի,  ըստ Associated Press-ի՝ ավելի քան 50-ի:

Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ Տրիպոլիի հարավային արվարձաններում բախումների թեժացման ֆոնին հարկադրաբար տեղահանվել է 2800 մարդ, և նախատեսվում է, որ շուտով նրանց կմիանան ևս 1300-ը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն