armtimes.com: Միացյալ Նահանգների և Իրանի միջև լարվածությունը նոր կետի հասավ: Վաշինգտոնն ընդունեց, բազմաթիվ վերլուծաբանների կործիքով, աննախադեպ որոշում: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Երկուշաբթի օրն ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարեց, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական կազմակերպություն է հռչակվում. «Առաջին անգամն է, որ Միացյալ Նահանգները մեկ այլ պետության կառավարության մաս կազմող որևէ կառույց ահաբեկչական կազմակերպություն է հռչակում: Մենք սա անում ենք, քանի որ իրանական ռեժիմն կիրառում է ահաբեկչություն իր պետական գործողություններում»:
ԱՄՆ-ի պետքարտուղարի խոսքով, Վաշինգտոնի այս որոշմամբ Իսլամական հեղափոխության պահապանների արդեն ահաբեկչական կազմակերպությունը հնարավոր կլինի զրկել ֆինանսավորումից, քանի որ այդ կազմակերպության հետ գործ ունեցող ցանկացած բիզնես կամ բանկ լուրջ պատժամիջոցների կենթարկվի: «Այս որոշմամբ Թրամփի վարչակազմը պարզապես իրականությունն է ճանաչում: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն իր իրական տեղը կգրավի մյուս ահաբեկչական խմբերի՝ Լիբանանի Հեզբոլայի, Պաղեստինի Իսլամական Ջիհադի, Համասի հետ միասին»: