Իմ վարչապետ ընտրվելուց հետո մեր իրավապահ և հարկային մարմիններն անընդհատ ինձ ահազանգել են, ասել են, որ «Սպայկայի» հետ կապված կան լրջագույն խնդիրներ, այդ թվում՝ հարկային։ Եվ ես բոլորին ասել եմ, բնականաբար, ոնց որ օրենքով նախատեսված կարգն է, հետաքննեք, բայց այնպես արեք, որ աշխատանքային պրոցեսը, արտահանման պրոցեսը չխաթարվի։
Իմ այս հրահանգը ընկել է նաև որոշ մարդկանց ականջով, և նրանք սրանից առիթավորվել են և սկսել են քննիչների հետ խոսել առհամարհանքով։ Եվ քննչական մարմինները խնդիր են դնում, ասում են՝ չհասկացանք, ուրեմն մենք չե՞նք կարող գործը հետաքննել։
Ես, բնականաբար, ոչ մի գործի հետաքննությանը չեմ կարող խոչընդոտել։ Այն, ինչ անհրաժեշտ է օբյեկտիվ քննությոան համար, պետք է տեղի ունենա։
10 ամիս է՝ իմ լռելայն միջնորդությունը դրա մասին է, որ քննությունը տարեք այնպես, որ ընկերության աշխատանքը չխաթարվի։ Բայց դա չի նշանակում, որ դա որոշ մարդիկ պետք է օգտագործեն, գնան մտնեն սենյակներ, քննիչներին ձեռ առնեն, թողնեն գնան։
Եթե իրենք ուզում են բոյկոտ անեն, ուրեմն ուրիշ ընկերություններ ի հայտ կգան մրցակցային պայմաններում շուկան ինքը կկարգավորի։ Տեսնենք կկանգնեն, թե՞ չեն կանգնի։ Շատ խելոք էլ կաշխատեն։ Որովհետև ոչ մեկն այսօր չի համաձայնվի միլիոնավոր դոլարների կորուստ ունենալ։
Ամեն ընկերություն պատասխանատու է, որ իր գործունեությունը լինի օրինական։ 7 միլիարդ է մեղադրանքը։ 7 միլիարդը մեկ տարվա ուսուցիչների աշխատավարձը 10 տոկոսով բարձրացնելն է։ Կանխատեսումն այն է, որ դա դառնալու է 14, 25, 30 միլիարդ և այդպես շարունակ։
Եվ հնարավոր է՝ բացվի մի մեծ մախինացիայի շղթա, որը չէր կարող գոյություն ունենալ առանց ամենավերևներից հովանավորության։