7bd0ded7dbeb5d435e8019aa7326cd48.jpg

Չեխական DANA հաուբիցների մատակարարումն Ադրբեջան իրականացվել է երրորդ երկրների միջոցով. Չեխիայի պաշտպանության նախարար |armenpress.am|

armenpress.am։ Չեխական արտադրության DANA հաուբիցների մատակարարումն Ադրբեջանի Հանրապետություն իրականացվել է երրորդ երկրների միջոցով: Այս մասին ՀՀ պաշտպանության նախարարությունում բրիֆինգի ժամանակ հայտնեց Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարար Լյուբոմիր Մետնարը:

Նրա խոսքով` դա չի իրականացրել Չեխիայի Հանրապետությունը: «Հարցը քննարկվում է ոչ միայն Հայաստանի, այլև Չեխիայի լրատվական դաշտում: Առաջին հերթին պետք է ասեմ, որ Չեխիայի Հանրապետությունը կատարում է ինչպես միջազգային, այնպես էլ Չեխիայի օրենսդրության պահանջները և հստակորեն վերահսկում արտահանումների լիցենզավորման գործընթացը: Մենք կատարում ենք միջազգային էմբարգոյի բոլոր պահանջները և ոչ մի լիցենզավորում չենք տալիս Ադրբեջան ուղղված մատակարարումների համար»,-նշեց նա:

Լյուբոմիր Մետնարն ընդգծեց, որ 2016-2017 թվականների ընթացքում մի շարք դեպքերում դիմումներ են եղել լիցենզավորում ստանալու և Չեխիայից արտահանելու ինչպես նշված հաուբիցները, այլև մեկնարկային կայաններ, բայց պաշտպանության և ներքին գործերի նախարարության առաջարկությամբ այդ դիմումները մերժվել են: «Չեխիայի Հանրապետությունը հստակ կատարում է միջազգային օրենքի պահանջները, մասնավորապես ԵԱՀԿ-ի կողմից սահմանված միջազգային զինտեխնիկայի մասին սահմանափակումները: Մենք աջակցում ենք խաղաղ կարգավորման ջանքերին»,-հավելեց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն