armenpress.am: Եվրամիությունը (ԵՄ) պատրաստվում Է պատասխան միջոցներ ձեռնարկել Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) Boeing ընկերության համար ԱՄՆ-ի լրահատկացումների շուրջը վեճի շրջանակներում: Այդ մասին ապրիլի 9-ին ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ներկայացուցիչն՝ արձանգանքելով Airbus-ի լրահատկացումների պատճառով հնարավոր նոր մաքսերի վերաբերյալ ամերիկյան կողմի հայտարարություններին:
Ինչպես ապրիլի 9-ին ավելի վաղ հայտնել Է ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցչի գրասենյակը, Վաշինգտոնը դիտարկում Է Եվրամիությունից ներմուծման նոր մաքսերի սահմանումը, քանի դեռ ԵՄ-ն չի դադարեցրել Airbus-ի լրահատկացումը:
Այն ապրանքների նախնական ցուցակը, որոնք կարող են ենթարկվել նոր մաքսերի, ներառում Է քաղաքացիական ուղղաթիռները եւ ինքնաթիռները, ինչպես նաեւ դրանց համալրող մասերը:
Բացի դրանից, ցուցակում ներառված են սաղմոնի սուկին, ծովախեցգետինները, պանիրները, ձիթայուղը, ջեմերը, հյութերը, գինին, գորգերը եւ բազմաթիվ այլ ապրանքներ: Մաքսերը կարող են վերաբերել չորս երկրի՝ Ֆրանսիային, Գերմանիային, Իսպանիային եւ Մեծ Բրիտանիային: