e1ead930da05d1c08e15b6004e8fe445.jpg

Այսօր Կրեմլում կկայանան ռուս-թուրքական բանակցությունները․ Էրդողանը ժամանում է Մոսկվա |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր Կրեմլում կկայանան ռուս-թուրքական բանակցությունները: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Մոսկվա է ժամանում՝ մասնակցելու Ռուս-թուրքական բարձր մակարդակի խորհրդի հերթական՝ 8-րդ նիստին: Նախատեսված են նաև Վլադիմիր Պուտին-Ռեջեփ Էրդողան բանակցությունները ամենազգայուն հարցերի շուրջ, երեկ հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Բանակցությունների օրակարգում, Ուշակովի խոսքով, սիրիական ճգնաժամն է, մասնավորապես՝ իրավիճակը Իդլիբում, S-400 (C-400) հրթիռային համակարգերի շուրջ ռուս-թուրքական գործարքը, որի դեմ կոշտ է արտահայտվում պաշտոնական Վաշինգտոնը, իսկ Անկարան պարբերաբար հայտարարում է, թե չի պատրաստվում հրաժարվել դրանից, առևտրատնտեսական համագործակցությունը, մասնավորապես՝ համագործակցությունը էներգետիկ ոլորտում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն