9f63d35f04321d85c2c5286b402b8a48.jpg

Հնդկաստանը իր խաղաղապահներին դուրս է բերել Լիբիայից |news.am|

news.am: Թունիսում Հնդկաստանի դեսպանատունը Լիբիայից տարհանել է 15 հնդիկ խաղաղապահներին՝ կապված հյուսիսաֆրիկյան երկրում իրադրության սրման հետ, հայտնել է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուշմա Սվարաջը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Լիբիայում իրադրությունն անսպասելի սրվել է: Տրիպոլիում մարտեր են ընթանում: Թունիսում Հնդկաստանի դեսպանատունը նախօրեին ինքնուրույն տարհանել է ամբողջ խաղապահ զորակազմը, որը բաղկացած է զինված ոստիկանության 15 մարտիկներից: Նրանց փայլուն աշխատանքը բարձր ենք գնահատում»,- իր Twitter-յան էջում նշել է Սվարաջը:

Լիբիայի ազգային համաձայնության կառավարության հանդեպ չեզոք զինված ուժերը կիրակի հայտարարել են Խալիֆ Հաֆթարի գլխավորած Լիբիական ազգային բանակի դեմ «Զայրույթի հրաբուխ» ռազմական գործողություն սկսելու մասին: Հինգշաբթի ԼԱԲ հրամանատար Հաֆթարը իր ուժերին հրամայել էր սկսել Տրիպոլիի վրա հարձակումը՝  «ահաբեկիչներից ազատագրելու համար»: Լրատվամիջոցները հայտնել էին, որ Հաֆթարի բանակի ստորաբաժանումները իրենց վերահսկողության տակ են վերցրել Լիբիայի մայրաքաղաքից հարավ գտնվող Գարյան եւ Սուրման քաղաքները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն