7091493217701396dda5dc84f7fd1116.jpg

«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին ոստիկաններն ուղեկցեցին ձեռնաշղթաներով |armtmes.com|

armtimes.com: «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին ոստիկաններն ուղեկցեցին ձեռնաշղթաներով։
Դահլիճից դուրս գալիս Դավիթ Ղազարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ միայն կալանքի միջոցով են կարողանում հարցեր լուծել։

«էս աբսուրդ ա»,- հայտարարեց նա։ Մեր հարցին արդյոք իր համար սպասելի՞ էր դատարանի որոշումը, եւ որոշման մեջ քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ է, Դավիթ Ղազարյանը պատասխանեց.

«Քանի որ քննիչն ի սկզբանե նման կարգի որոշում էր կայացրել, ես սրան սպասում էի, որովհետեւ քննարկում ա եղել, քննիչը չէր կարող մենակով նման որոշում կայացնել, ես սպասում էի, որ սենց ա լինելու»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն