6cb41da0179ae03ba24313dd692c484d.jpg

Լեհաստանում ուսուցիչներն անժամկետ գործադուլ են հայտարարել |news.am|

news.am: Լեհ ուսուցիչներն անժամկետ գործադուլ են հայտարարել՝ սպառնալիքի տակ դնելով քննությունների անցկացումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Երկուշաբթի երկրի շատ դպրոցներում ուսուցիչները չեն աշխատել: Նախկինում անցկացված հանրաքվեի արդյունքները վկայում են այն մասին, որ գործադուլին մասնակցելու պատարաստակամություն են հայտնել դպրոցների 79 տոկոսի մանկավարժները:

Ուսուցիչների հիմնական պահանջն է աշխատավարձի բարձրացումը ամսական հազար զլոտիով (մոտ 263 դոլար):

Կառավարությունը մի քանի շաբաթ բվանակցություններ էր վարում ուսուցիչների պրոֆմիության հետ: Բանակցությունները ղեկավարում էր փոխվարչապետ Բեատա Շիդլոն: Կառավարության կողմն առաջարկում էր ուսուցիչների աշխատավարձի բարձրացման տարբեր տարբերակներ: Կիրակի երեկոյան հաջողվել է փոխըմբռնման հասնել արհմիութենական կազմակերպությունների մի մասի հետ, սակայն խոշորագույն Լեհ ուսուցիչների միությունը եւ Արհմիությունների ֆորումը կառավարության պայմաններին չեն համաձայնվել՝ որոշելով գործադուլ սկսել:

Վարշավայում գործադուլի ազդեցությունն իրենց վրա կարող են զգալ 200 հազար երեխաներ: Սպասվում է, որ երկուշաբթի ամբողջությամբ կփակվեն ավելի քան 150 մանկապարտեզներ, 100 տարրական դպրոցներ եւ մոտ 30 վարժարաններ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն