cc1d0ba19a03599dd2e8368de921d3ec.jpg

Դավիթ Տոնոյանի վերջերս արած հայտարարությունը կհանգեցնի լարվածության շփման գծում․ Զաքիր Հասանով

Ապրիլի 6-ին Ադրբեջանի ՊՆ-ում Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն։ Մեկնաբանելով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի վերջերս հնչեցրած հայտարարությունը՝ Հասանովն այն անվանել է անպատասխանատու, ու հավելել, որ դա կհանգեցնի լարվածության սրմանը շփման գծում։

Նա ընդգծել է, որ բոլոր պլանային զորավարժությունները պետք է ուղղված լինեն լայնածավալ հարձակողական գործողություններ իրականացնելուն։ Հասանովը կարգադրություններ է տվել հրամանատարներին՝ կամզակերպել մշտական դիտարկում և հսկողության տակ պահել հայկական բանակի գործողությունները, հստակ հակահարված տալ ու ամեն րոպե պատրաստ լինել ակտիվ ռազմական գործողությունների։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն