94755feca12db5c90732cd0bb0995594.jpg

«Սպայկա»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց |hetq.am|

hetq.am: «Սպայկա» ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ցուցարարները պահանջում էին, որ վարչապետը գա դատարանի տարածք, հանդիպի իրենց հետ և պարզաբանի, թե դատարանն այսօր ինչու կալանավորեց «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին։

Նշենք, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց ցուցարարները մի քանի ժամ բողոքի ակցիայի էին իրականացնում և վանկարկում «Նիկոլ»։ Քիչ առաջ հայտնեցին, որ քանի դեռ վարչապետը հրաժարվում է գալ դատարան, նրանք անձնամբ կգնան կառավարության շենք՝ Նիկոլ Փաշինյանին հանդիպելու։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն