ea68752e5d526d25c462f4bd4d92e2fe.jpg

Խորհրդարանի ղեկավարը հանդիպել է Իրանի Մեջլիսի նախագահի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 8-ի առավոտյան Միջխորհրդարանական միության 140-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:

Ալի Լարիջանին նշել է, որ կապերը մեր երկու պետությունների միջև եղբայրական են, ինչի նշանն էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցն Իրան:
Իրանի Մեջլիսի նախագահն անդրադարձել է խորհրդարանական համագործակցության և երկու երկրների միջ տնտեսական հարաբերությունների ակտիվացման հարցերին:

ՀՀ խորհրդարանի նախագահն ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունները հիմնված են բազմադարյա պատմամշակութային կապերի վրա և վստահություն հայտնել, որ երկու երկրների միջև փոխգործակցությունը զարգացում կապրի նաև խորհրդարանական մակարդակում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել բարձր տեխնոլոգիաների, էներգակիրների, ֆինանսական և այլ ոլորտներում համագործակցության խորացմանը: Ալի Լարիջանին Ազգային ժողովի նախագահին հրավիրել է այցելել Իրան, Արարատ Միրզոյանը ընդունել է հրավերը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն