2ecaec3e5830b707473b4f60f6fb7c02.jpg

Լիբիայի փոխվարչապետը հրաժարական է տվել և աջակցություն հայտնել մարշալ Խաֆթարին |aysor.am|

aysor.am: Լիբիայի կառավարության փոխվարչապետ Ալի Ֆարաջ ալ Կատրանին հայտարարել է հրաժարական տալու մասին և  աջակցություն հայտնել լիբիական ազգային բանակի հրամանատար Խալիֆա Խաֆթարի ռազմական գործողությանը, հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը:
 
Աղբյուրի փոխանցմամբ՝  ալ Կատրանին Խաֆթարի ռազմական գործողությունը համարել է «ազատագրական» և քննադատել Լիբիայի կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջի քաղաքականությունը, որը, ալ Կատրանիի խոսքով, Թրիպոլիում համագործակցում է զինյալների հետ:
 
Անցած շաբաթ Խաֆթարը հայտարարել է Թրիպոլիի վրա լիբիական ազգային բանակի հարձակման սկսվելու մասին: Ըստ վերջին տվյալների՝ ռազմական գործողության ընթացքում զոհվածների թիվը հասել է 32-ի, ևս մոտ 50-ը՝ վիրավորվել է:
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն