7250a6fe9004707f8fd79b40873bd528.jpg

Ալժիրում անցումային կառավարություն է նշանակվել |azatutyun.am|

azatutyun.am: Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան այսօր անցումային կառավարություն է նշանակել:
Ավելի վաղ տեղեկություններ էին ի հայտ եկել, որ Ալժիրի նախագահը հրաժարական կներկայացնի արդեն այս շաբաթ: Այս խոսակցություններն ակտիվացան մարտի 30-ին, երբ բանակային հրամանատարությունը դիմեց Սահմանադրական դատարան՝ պահանջելով վճռել, թե արդյո՞ք 1999-ից երկիրը կառավարող և առողջական ծանր վիճակում գտնվող 82-ամյա Բուտեֆլիկան ի վիճակի է կատարել նախագահի պարտականությունները:

Ալժիրում շարունակվում են նաև նախագահի հրաժարականը պահանջող բողոքի գործողությունները: Անցած շաբաթավերջին կայացած ցույցին, ըստ Reuters գործակալության, շուրջ մեկ միլիոն մարդ էր մասնակցում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն