79d1ca3fc747b4eb0f53b0cdd3eba4f3.jpg

Արշալույսցիները պահանջում են արտահերթ ընտրություններ անցկացնել. Նրանք փակել են Արմավիր–Երեւան ճանապարհը |news.am|

news.am: Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչները այսօր՝ ապրիլի 1–ին փակել էին Արմավիր–Երեւան ճանապարհը։ Նրանք բողոքում են գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Սիմոնյանի դեմ՝ պահանջելով արտահերթ ընտրությունների անցկացում։

«Արդեն երկու ամիս է գյուղապետարանը փակ է մնում, իսկ խնդրին լուծում չի տրվում»,–ասում ենք արշալույսցիները։

րանց հետ ճանապարհը փակելուց 1 ժամ անց հանդիպման է եկել Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը, որի հորդորով ճանապարհը արշալույսցիները բացեցին։

«Մարզպետն ասում է՝ գյուղապետի դեմ գործ է հարուցված, քննություն է ընթանում, սպասեք ավարտվի»,–հայտնեց արշալույսցիներից մեկը՝ շեշտելով, որ փաստացի գյուղում ինքնակառավարում չի իրականցվում։

Նրա խոսքով՝ իրենք դեմ են, որ գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար լինի գյուղապետի տեղակալ Կարեն Սիմոնյանը. «Ասում ենք թեկուզ մարզպետարանից ինչ–որ մեկին բերեք, թող ժամանակավոր ղեկավարի, մինչեւ տարվա վերջ ընտրություններ լինեն։ Իսկ տեղակալը գյուղապետի ենթական է, իր մարդն է»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն