2021-04-28-a6fb4887-9d8f-4018-b155-e1c3069b1041.jpeg

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է անցկացրել

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է անցկացրել Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի և ՄԱԿ-ի Զարգացման գործակալության ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Միխաելա Ստոյկոսկայի մասնակցությամբ:

Ներկաները քննարկել են համատեղ գործընկերության շրջանակներում իրականացվող «Նոր Հայաստան, ժամանակակից խորհրդարան» ծրագրի ընթացքը, որն ուղղված է Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը:

Նախանշվել են ծրագրի շրջանակներում իրականացվելիք հաջորդ քայլերը:

Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ գործընկերների հետ համագործակցությունն այս և այլ ծրագրերի շրջանակում կշարունակվի նաև հունիսին տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ իր աշխատանքը կսկսի նոր գումարման Ազգային ժողովը: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն