61604b1e8216c00d6643f06d8ae8985d.jpg

«Բրեքզիթ»-ի առաջարկները վերստին մերժվել են |azatutyun.am|

azatutyun.am: Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատը չի ընդունել պարտադիր ուժ չունեցող առաջարկները, որոնք պետք է նպաստեին Եվրոպական միությունից կարգավորված դուրս գալու գործընթացին:

Վարչապետ Թերեզա Մեյի «Բրեքզիթ»-ի փաթեթը մինչ այդ արդեն մի քանի անգամ չի հաստատվել:
Լոնդոնը մինչև ապրիլի 12-ը պետք է համաձայնեցնի «Բրեքզիթ»-ի որևէ տարբերակ, կամ խնդրի Բրյուսելին հետաձգել գործընթացը:

Եթե այդ երկու հնարավորությունները մերժվեն՝ Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ-ից առանց համապատասխան գործարքի, ինչը քաղաքական, տնտեսական և իրավական լուրջ խնդիրներ կառաջացնի Թագավորության և Եվրոպական միության հարաբերություններում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն