3556bda6a1d4da9b1bf07f04c44fe6d4.jpg

Պետությունը հրաժարվել է գազավորված ըմպելիքներն ակցիզային հարկով հարկելուց․armenpress.am

armenpress.am: ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը Հարկային օրենսգրքի նախագծի նախնական տարբերակով առաջարկվող գազավորված ըմպելիքների ակցիզային հարկով հարկելու դրույթից հրաժարվելը համարում է տնտեսվարողների հետ բաց քննարկումների արդյունք: Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

«Լսելով ոլորտի տնտեսավարող սուբյեկտներին, նաև լրացուցիչ քննարկվելով նրանց կողմից ներկայացված անհանգստությունները՝ մենք որոշել ենք այս փուլում ձեռնպահ մնալ գազավորված ըմպելիքների ակցիզային հարկով հարկման նախաձեռնությունից: Այսինքն` նախագիծն ԱԺ քննարկմանը ներկայացվել է առանց դրա: Կառավարությունը, ֆինանսների նախարարությունը միշտ պատրաստ են երկխոսության, մենք լսել ենք նրանց անհանգստությունները և որոշել ենք ներկա փուլում ձեռնպահ մնալ»,-ասաց փոխնախարարը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն