2021-05-05-a5b4cf8a-e28f-4f8c-a9e7-d53b79a0bb1a.jpg

ԱԺ-ն ընդունեց «Փախստականների և ապաստանի մասին» օրենքում լրացում կատարելու օրինագծերի փաթեթը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը:

Փաթեթն ստացավ 78 «կողմ» և 1 «ձեռնպահ» ձայներ:

Նախագծերի փաթեթով հստակեցվում են անազատության մեջ պահվող անձանց կողմից փախստական ճանաչվելու և ապաստան հայցելու մասին դիմումների քննարկման, ընդունված բացասական որոշումների բողոքարկման ընթացակարգերը, սահմանվում են հստակ և կանխատեսելի ժամկետներ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն