a741ae0745ddf1aa1e49a6a200f15753.jpg

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը գնում է Ամրակից՝ թելադրություն տալու

Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը գնում է Լոռու մարզի Ամրակից համայնք՝ թելադրություն տալու։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ հրապարակելով լուսանկար։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ԿԳ նախարարը կոչ էր արել մարտի 30-ին՝ ժամը 13:00-ին, միանալ համապետական թելադրության նախաձեռնությանը:

«Թելադրություն»-ը հասարակական նախագիծ է, որն անց է կացվում կամավորական ուժերով: Նպատակն է ցույց տալ, որ գրագետ լինելը կարևոր է յուրաքանչյուր մարդու համար: Հայոց լեզվի յուրացումը հեշտ չէ, սակայն հետաքրքրաշարժ է և օգտակար: Այս մասին գրված է «Թելադրություն Արայիկ Հարությունյանի հետ Ամրակիցի գրադարակում» ֆեյսբուքի միջոցառման մեջ:

«Թելադրություն» ամենամյա կրթական նախագծի հեղինակը «Բաց կրթություն» հասարակական կազմակերպությունն է:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն