da2f71fb7a5bf39d4227b46ffda5eb62.jpg

Վարորդներին կոչ եմ անում ամառային անվադողերով չերթևեկել, չվտանգել իրենց ու մյուսների կյանքը. Հակոբ Արշակյան

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում վարորդներին կոչ է արել ամառային անվադողերով չերթևեկել:

«Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի գրեթե ողջ տարածքում ձյան տեղումներ են գրանցվել։ Ճանապարհները սպասարկող ընկերությունները ակտիվորեն զբաղված են ձնամաքրման աշխատանքներով։

Բոլոր վարորդներին կոչ եմ անում ամառային անվադողերով չերթևեկել, չվտանգել իրենց, ուղևորների և երթևեկության մնացած մասնակիցների կյանքը և առողջությունը»,- գրել է նախարարը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն