ce9aa67ee216d07a2540dfa2e9f5c2c4.jpg

Թրամփը Կիմ Չեն Ընին խնդրել է ԱՄՆ-ին հանձնել միջուկային զենքը. Reuters |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հանոյում կայացած գագաթնաժողովի ժամանակ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին է հանձնել փաստաթուղթ, որով կոչ է արել Միացյալ Նահանգներին փոխանցել միջուկային զենքն ու ռումբերի համար նախատեսված վառելիքը: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Գործակալության աղբյուրը հայտնում է, որ Թրամփը փետրվարի 28-ին երկու լեզուներով՝ անգլերեն և կորեերեն գրված փաստաթուղթը Կիմին է փոխանցել Հանոյում տեղակայված «Մետրոպոլ» հյուրանոցում:

Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի միջև երկրորդ գագաթնաժողովը տեղի էր ունեցել փետրվարի 27-28-ին: Երկու երկրների առաջնորդների բանակցություններն ավարտվել էին առանց որևէ փաստաթղթի ստորագրման:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն