937ebaaea1ed38f2cd96202498d24acc.jpg

Կյանքի կամ առողջության համար վտանգավոր գազեր մթնոլորտում առկա չեն. Էջմածնի քաղաքապետ Դիանա Գասպարյան

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է կատարել քաղաքում տարածված տարօրինակ հոտի վերաբերյալ:

«Այս պահին քաղաքում, հատկապես դրա որոշ հատվածներում տարածվել է անհրապույր և առաջին հայացքից քիմիական ծագում կամ բնույթ ունեցող բուրմունք, որը խուճապ է առաջացրել բնակիչների շրջանում:

Ցանկանում եմ տեղեկացնել, որ պատճառները պարզելու նպատակով անմիջապես կապ եմ հաստատել իրավասու մարմինների հետ և պարզել, որ համաձայն մինչ այս կատարած ուսումնասիրությունների՝ տարօրինակ բուրմունքի աղբյուրը Էջմիածնի տարածքում չի գտնվում (ըստ նախնական վարկածի՝ հոտը քամին բերում է Մասիս քաղաքի շրջակայքից), քաղաքում որևէ վթար տեղի չի ունեցել:

Ավելին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետ-քիմիկոսները արդեն ստուգել են օդում վտանգավոր քիմիական էլեմենտների առկայությունը և պարզել, որ կյանքի կամ առողջության համար վտանգավոր գազեր կամ այլ նյութեր մթնոլորտում առկա չեն:

Այնպես որ, սիրելի՛ համաքաղաքացիներ, անհանգստանալու և, առավել ևս, խուճապի մատնվելու կարիք չկա. ամեն ինչ գտնվում է վերահսկողության ներքո, և բոլորիս հուզող այդ հոտը շուտով կանհետանա»,- գրել է նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն