2021-05-09-ac85f867-7b19-43e5-b043-8d4f95f3c27e.jpeg

Մեր պարտքը մեր նահատակների առաջ ուժեղ, արդար, օրինական, հպարտ և երջանիկ երկիր կառուցելն է. Նիկոլ Փաշինյանն այցելել է զորամաս

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարքունիքի մարզի N զորամաս։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը: 
 
Վարչապետի պաշտոնակատարը Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մի շարք զինծառայողների հանձնել է պետական պարգևներ:
«Մեր պարտքը մեր նահատակների առաջ ուժեղ, արդար, օրինական, հպարտ և երջանիկ երկիր կառուցելն է: Եվ մենք իրավունք չունենք թույլ տալ, որ մեր նահատակների արյունն իզուր հեղված լինի: Մեր Հայրենիքը, նրա շենությունը, նրա զարգացումը, նրա հպարտությունը մեր ամենամեծ հարգանքը պիտի լինի մեր նահատակներին: Եվ այդ հպարտության առաջին գծում կանգնած է Հայոց հերոսական բանակը»,- նշել է Փաշինյանը:




Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն