2021-05-10-df597ff6-90da-42d3-8f93-33f7b24c8d8d.jpg

Նիկոլ Փաշինյանին ուղեկցող մեքենան վթարի է ենթարկվել. 2 հոգի թեթեւ վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել |armtimes.com|

armtimes.com: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենան քիչ առաջ վթարի է ենթարկվել Երեւանի Խորենացի-Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում:

ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ ահազանգ են ստացել, որ նշված հատվածում միմյանց են բախվել «Նիսան» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները, խումբն այս պահին դեպքի վայրում է, մանրամասները պարզվում են:

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանն էլ մեր հարցին ի պատասխան հայտնեց, որ 2 հոգի թեթեւ մարմնական վնասվածքներ են ստացել, տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վիրավորներից մեկը կին է, մյուսը՝ տղամարդ: Ստեփանյանը դժվարացավ ասել՝ նրանք որ մեքենայի ուղեւորներ են: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն