5aa43321a067a175182e857673c64cab.jpg

Փրկարարները մարել են Ազգային ժողովի շենքում բռնկված հրդեհը. տուժածներ չկան |armenpress.am|

Արմենպրես։ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության 911 ծառայությանը ապրիլի 4-ին, ժամը 01:38-ին   ահազանգ է ստացվել, որ ՀՀ Ազգային ժողովի շենքի 1-ին հարկում հրդեհ է բռնկվել: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան 19 հասցեում գտնվող Ազգային ժողովի 1-ին մասնաշենքի 1-ին հարկում՝ «ԱԺ շենքերի բարեկարգման և սպասարկման բաժնին» պատկանող թիվ 139 աշխատասենյակում։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:57-ին, մարվել՝ 02:05-ին:

Բաժնի պետի տեղակալ Վ.Բ.-ին պատկանող աշխատասենյակում (18 քմ) ամբողջությամբ այրվել է գրասենյակային գույքը (1 սառնարան, 1 գրասեղան, 1 ամսագրային սեղան, 4 աթոռ, 1 բազմոց, 1 պահարան, 1 պատուհան և 2 համակարգիչ): Պատահարի հետևանքով տուժածներ չկան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն