2f5ed0f3d9d30265d2bdee7fd144df71.jpg

Հայաստանը շատ լավ օրինակ է մի երկրի, որտեղ ի վիճակի են իրականացնել մեծ փոփոխություններ. Սվիտալսկի |aysor.am|

aysor.am: Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանը շատ լավ օրինակ է, որպես երկիր, որտեղ ի վիճակի են իրականացնել մեծ փոփոխություններ, այսօր ԵՄ Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված համաժողովին ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Հայաստանը շատ լավ օրինակ է մի երկրի, որտեղ ի վիճակի են իրականցնել մեծ փոփոխություններ ու ներառվել շատ լուրջ գործընթացների մեջ` կառավարման համակարգը բարելավելու համար», – ասաց դեսպանը:

Նա նշեց, որ այսօրվա համաժողովը լավ հարթակ է, որպեսզի հայերը հայտարարեն, թե որ ուղղությամբ են ցանկանում տանել Արևելյան գործընկերությունը:

Անդրադառնալով Արևելյան գործընկերության առաջնահերթություններին` Սվիտալսկին նշեց, որ ոչ մի թաքնված օրակարգ այն չունի:

«Դեռևս կան մարդիկ, ովքեր կարծում են, որ այստեղ կար թաքնված օրակարգ, նրանք դավադրության տեսության համակիրներն են: Գաղափարն այն էր, որ պետք է ամրացնել հարևանության արևելյան մասը», – ասաց ԵՄ դեսպանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն