2021-05-17-b166837c-4498-4b35-bd05-21e1ceaf74d5.jpeg

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Մայիսի 17-ին աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը հանդիպում է ունեցել Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի հետ։

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության, ինչպես նաև՝ տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ:

Երկուստեք կարևորվել է նման ձևաչափով հանդիպումների և քննարկումների պարբերական անցկացումը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն