bd5afc0c0f28831b2e7bffe97927e5d2.jpg

«Լուսավոր Հայաստանն» առաջարկում է նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի ծախսերն ավելի թափանցիկ դարձնել

ՀՀ ԱԺ “Լուսավոր Հայաստան” խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ հետ մշակված՝ Գնումների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը։

Մասնավորապես, առաջարկվում է.

– Երևան քաղաքի ավագանու նիստերին, ինչպես նախկինում, թույլ տալ լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկա գտնվելու նիստերի դահլիճում իրենց համար հատկացված հատուկ տեղում,

– հանվում է ՀՀ նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման, ներառյալ՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման ոլորտում կատարվող գնումների և կատարված ծախսերի վերաբերյալ տեղեկատվության ազատության սահմանափակումը։
Երկու նախագծերն էլ ուղղված են զանգվածային լրատվության միջոցների իրավունքների պաշտպանությանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն