0e1d9b801380945a89cf4d94a9d12d42.jpg

Վաղը Հայաստան կժամանի Գերմանիայի ՍԴ նախագահը

Հայաստանի Սահմանադրական դատարանի հրավերով, ապրիլի 4-5-ը պաշտոնական այցով Երևան է ժամանելու Գերմանիայի Սահմանադրական դատարանի նախագահ Անդրեաս Ֆոսկուլեի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են Դատարանի նախագահի տեղակալ և առաջին Սենատի նախագահ Շտեֆան Հարբարթը, Դատարանի դատավորներ, աշխատակազմի ղեկավարը:

Այցի նպատակն է երկկողմ իրավական համագործակցության հետագա ամրապնդումն ու սահմանադրական արդարադատության իրականացման ոլորտում փորձի փոխանակումը: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն