bf5baa3fce77020180cbbe96823e10b2.jpg

Մրգաշատ համայնքի ղեկավար Գևորգ Դանիելյանը մեղադրվում է խոշոր քանակությամբ սերմացու և պարարտանյութ յուրացնելու մեջ |armtimes.com|

armtimes.com: Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքի ղեկավար Գևորգ Դանիելյանը մեղադրվում է խոշոր քանակությամբ սերմացու և պարարտանյութ յուրացնելու մեջ:

«Հայկական ժամանակ»-ին Արմավիրի դատական տեղեկատվական համակարգից հայտնել են, որ Գևորգ Դանիելյանը 2013-2016 թվականների ընթացքում պետությանը պատճառել է ընդհանուր առմամբ 2.988.000 ՀՀ դրամ վնաս, ինչի առթիվ հարուցվել է քրեական գործ:

«Գևորգ Ավագի Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2002թ. օգոստոսի 6-ից, հանդիսանալով Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքի ղեկավար, «Հայաստանի Հանրապետությունում 2010-2014թթ ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագիրը հաստատելու և սերմերի ներմուծումը թույլատրելու մասին» ՀՀ կառավարության 29-07-2010 հա. 971-Ն որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում, 2013 և 2014թթ. ՀՀ ԳՆ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ից ստացված առաջին վերարտադրության աշնանացան ցորենի սերմացուի, ինչպես նաև ՀՀ սերմօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության շրջանակներում 2015 և 2016թ.թ. «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում ՍՊԸ-ից ստացած պարարտանյութից իր պաշտոնական դիրքն օգտագործելով՝ յուրացրել է սերմացու և պարարտանյութ գնելու համար չցուցակագրված և չգնած, մի շարք անձանց անվամբ ստացած սերմացուի և ազոտական պարարտանյութի մեծ քանակությունը»:

Գևորգ Դանիելյանը մեղադրվում է նաև հիշյալ ծրագրերի շրջանակներում Մրգաշատ համայնքի բնակիչներից` տրամադրված սերմնացուի և պարարտանյութի դիմաց հավաքագրված գումարի որոշ մասը յուրացնելու համար, որի արդյունքում 2013-2016թթ. ընկած ժամանակահատվածում միասնական դիտավորությամբ կատարած յուրացումների հետևանքով պետությանը պատճառել է ընդհանուր առմամբ խոշոր չափի` 2.988.000 ՀՀ դրամ վնաս:

Պաշտոնական դիրքն օգտագործելով յուրացումներ կատարելու համար Գևորգ Դանիելյանին  մեղադրանք է առաջադրվել է ՀՀ քր.օրի 179հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 314 հոդվածի 1-ին մասով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն