6a753fcec777478941cf585a09447b1e.jpg

Ծրագրային ցուցանիշը գերակատարվել է 4 %-ով. ՊԵԿ նախագահն ամփոփում է առաջին եռամսյակը |aysor.am|

aysor.am: Պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի պլան չկա սահմանված, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց պետական եկամուտնեևրի կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն՝ ամփոփելով ընթացիկ տարվա առաջին եռամսյակում կատարած աշխատանքները։

«1 տրիլիոն 401 մլրդ 875 մլն դրամ, սա 2019 թվականի պետական բյուջեով սահմանված հարկային եկամուտներն ու պետական տուրքերն են։ Տարվա առաջին եռամսյակի ծրագրային համամասնությունը սահմանված է 285.1 մլրդ դրամ», – ասաց ՊԵԿ նախագահը։

Նա նշեց, որ փաստացի հավաքագրումը կազմել է 296.5 մլրդ դրամ, ծրագրային ցուցանիշը գերակատարվել է 4 %-ով։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հարկային եկամուտներն ավելի են 55.5 մլրդ դրամով կամ 32.8 %-ով, մաքսային եկամուտները՝ 2.8 մլրդ դրամով կամ 4.1%-ով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն