b5b6edd6107446129c2a30eb7bc3f18b.jpg

ԱՄՆ-ն կասեցնում է F-35-ների պահեստամասերի մատակարարումը Թուրքիային |ermenihaber.am|

ermenihaber.am: Պենտագոնից հայտարարություն է արվել, ըստ որի՝ նոր ամերիկյան սերնդի F-35 կործանիչների պահեստամասերի մատակարարումը Թուրքիային ժամանակավորապես սառեցվում է։

Հիմնական պատճառն այն է, որ Թուրքիան չի ցանկանում հրաժարվել ռուսական S-400 ՀՕՊ համակարգերից գնումից, ինչին կտրականապես դեմ է ԱՄՆ։

ԱՄՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ եթե S-400-ները Թուրքիային մատակարարվեն, ապա թուրք-ամերիկյան պայմանագրով նախատեսված F-35-ներն այլևս չեն մատակարարվի Թուրքիային։ Ըստ թուրք-ամերիկյան պայմանագրի՝ Թուրքիան պետք է ստանար 100 միավոր F-35։

Պենտագոնի խոսնակը մասնավորապես ասել է.
«Մինչ մենք Թուրքիայից սպասում էինք, որ վերջինս կկայացնի վերջնական որոշում ու կհրաժարվի S-400-ներից, F-35-ների հետ կապված  գործառնական հնարավորությունների ստեղծման և մատակարարման  գործընթացը սառեցվեց։ Բայց այս կարևոր հարցի շուրջ Թուրքիայի հետ մեր երկխոսությունը շարունակվում է»։

Թուրքիան դեռ չի արձագանքել Պենտագոնի որոշմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն