24news.am: Սիրիայում գտնվող հայկական հումանիտար առաքելության կազմում գործող սակրավորների դասակի նոր հրամանատար է նշանակվել «Ականազերծման խմբի ղեկավարը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տեսուչ Արա Մարտիրոսյանը։
Այս մասին տեղեկացրել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի գծով մասնագետ Նազենի Էլբակյանը։
Հիշեցնենք, որ ականազերծման խմբի արդեն նախկին ղեկավարը մարտի 7-ին Սիրիայում վիրավորվել էր ականի պայթյունի հետևանքով՝ կորցնելով ոտնաթաթը։
«Պայթյունից հետո Հալեպում նա վիրահատվել էր և տեղափոխվել Մոսկվա։ Դեռևս գտնվում է Մոսկվայում և շարունակում բուժում ստանալ»,-ասաց նա։