24news.am: Գրուզիա օնլայնը» տեղեկացնում է, որ Վրաստանի և Ադրբեջանի միջև վեճ է ծագել։
Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, ըստ որի՝ պետական հանձնաժողովների մակարդակով համաձայնեցված է սահմանի 66 տոկոսի բաժանումը, իսկ մյուս 34 տոկոսը համաձայնեցնելու նպատակով բանակցությունները շարունակվում են։
Հիշեցնենք՝ պետական սահմանի զատման աշխատանքներն իրականացվում են 1995-ից։
Վրաց-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցն ակտիվացել է Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո: Սալոմե Զուրաբիշվիլին Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում հայտարարել էր, որ ժամանակն է ավարտել սահմանի հետ կապված հարցի լուծումը: