99a869280bb67ac97bac57aa85ecab00.jpg

Վենեսուելայի Ազգային սահմանադիր ժողովը իրեն նախագահ հռչակած Գուայդոյին զրկեց անձեռնմխելիությունից |armenpress.am|

Արմենպրես։ Վենեսուելական ընդդիմության առաջնորդ, խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոն, որն իրեն Վենեսուելայի նախագահ Է հռչակել, Վենեսուելայի Ազգային սահմանադիր ժողովի (ԱՍԺ) որոշմամբ զրկվել Է խորհրդարանական անձեռնմխելիությունից։

«Գուայդոյի հետապնդումն օրենքով պաշտոնապես վավերացված Է»,- հայտաարել Է ԱՍԺ-ի նախագահ Դիոսդադո Կաբելիոն:

Նախօրյակին Վենեսուելայի Գերագույն դատարանը վճիռ Է կայացրել, որով ԱՍԺ-ին առաջարկում Է խորհրդարանի խոսնակ Գուայդոյին զրկել խորհրդարանական անձեռնմխելիությունից: Դատարանի վճռում նշված Է, մասնավորապես, Գուայդոյի կողմից Վենեսուելայի սահմաններից դուրս նրա մեկնումների արգելքի խախտումը, որից հետո նա փետրվարի վերջից մինչեւ մարտի սկիզբն այցելել Է Արգենտինա, Բրազիլիա, Կոլումբիա, Էկվադոր եւ Պարագվայ:

Գերագույն դատարանի վիճռն ընդունվել Է այն բանից հետո, երբ Վենեսուելայի Գլխավոր դատախազությունը մարտի 28-ին հայտարարեց, որ Գուայդոյին զրկել Է 15 տարվա ընթացքում պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն