201d1f316f8d88546a55443ade559dc1.jpg

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀԿ պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին ընդունել է Հայաստանի հանրապետական կուսակցության պատվիրակությանը: Այս մասին նշված է Արցախի նախագահի պաշտոնական կայքում։ 

Նախագահն արժեւորել է Հայաստանի խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ հանդիպումներն ու քննարկումները՝ գոհունակությամբ նշելով, որ դրանք կրում են պարբերական բնույթ:

Հանդիպմանը ներկա էր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն