news.am: Երկուշաբթի Բրազիլիան հայտարարել է Հարավամերիկյան ազգերի միությունից դուրս գալու մասին: Այս մասին նշված է Լատինական Ամերիկայի խոշորագույն երկրի ԱԳՆ կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Բրազիլիայի կառավարությունն ապրիլի 15-ին անվավեր է հայտարարել Հարավամերիկյան ազգերի միության հիմնադիր պայմանագիրը՝ ավարտելով այս կազմակերպությունից դուրս գալու նախատեսված ընթացակարգը: Որոշման մասին պաշտոնական իազեկումը փոխանցվել է Էկվադորի կառավարությանը»,- նշված է երկրի ԱԳՆ հաղորդագրության մեջ: